Jump to content

Գեյ պոռնոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Men of Israel» կինոնկարի նկարահանման աշխատանքներ

Հոմոսեքսուալ պոռնոգրաֆիա, գեյ պոռնոգրաֆիա, պոռնոգրաֆիայի տեսակ, որը լսարանի սեռական գրգռման նպատակով պատկերում է սեռական ակտ տղամարդկանց միջև։ Գեյ պոռնոյի հիմնական սպառողները հոմոսեքսուալ և բիսեքսուալ տղամարդիկ են, լատենտ նույնասեռականները, հետերոսեքսուալ և բիսեքսուալ կանայք[1]։

Գեյ կինոնկարների արտադրությունը սկսվել է 1970-ական թվականներին, երբ որոշ ստուդիաներ սկսեցին միասեռական թեմաների պոռնոգրաֆիկ ֆիլմեր թողարկել այսպես կոչված սեքս-կինոթատրոններում (կինոթատրոններ, որտեղ հնարավոր էր սեքսով զբաղվել)։

1970-ական թվականներին գեյերի համար նաև ստեղծվել են բազմաթիվ պոռնոգրաֆիկ ամսագրեր, ինչպիսիք են «In Touch» և «Blueboy»: 1973 թվականին հիմնադրված «Playgirl» կանանց ամսագիրը գեյերի ուշադրությունը գրավել է ամսագրում հրապարակվող տղամարդկանց էրոտիկ լուսանկարների պատճառով։

Bareback-սեքսը պոռնոարտադրության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում և Եվրոպայում գեյ պոռնոյում պարտադիր օգտագործվում է պահպանակ՝ ի տարբերություն հետերոսեքսուալ պոռնոգրաֆիայի, որտեղ պաշտպանության միջոցները շատ հազվադեպ են հանդիպում։ Սակայն վերջին տարիներին նույնասեռական պոռնոգրաֆիայի շրջանում աճում է այսպես կոչված bareback-պոռնոյի պահանջարկը, որը գրեթե առանձին ժանր է դարձել՝ հատկապես Եվրոպայում, որտեղ բոլոր գեյ-պոռնոֆիլմերի մինչեւ 60%-ը պատկանում է "bareback" կատեգորիային։

Սովորաբար նկարահանումները թույլատրվում են միայն բացասական ՄԻԱՎ-ի կարգավիճակի վերաբերյալ տվյալներ ունենալու դեպքում, սակայն անվտանգության նման միջոցները բավարար չեն, քանի որ ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների ստանդարտ թեստերը հավաստի են միայն վերջին ռիսկայնությունից 3 ամիս հետո։ Այսպես, օրինակ, 2007 թվականին Մեծ Բրիտանիայում սկանդալ Է բորբոքվել, երբ մի քանի պոռնոդերասաններ ՄԻԱՎ-ով են վարակվել ֆիլմի նկարահանումների ժամանակ, թեև բոլոր դերասանները հաջողությամբ անցել են ՄԻԱՎ-ի թեստը[2][3][4]։

Մեծ թվով bareback-պոռնոներ նաև բացասաբար է ազդում տղամարդկանց շրջանում անպաշտպան սեքսի տարածման վրա, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ։

2009 թվականին ամերիկյան AIDS Healthcare Foundation կազմակերպությունը փորձել է դատարանի միջոցով պոռնոդերասաններին պարտավորեցնել պահպանակներ օգտագործել նկարահանումների ժամանակ։  Սակայն հասարակական կազմակերպության պահանջը մերժվել է դատարանի կողմից։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան «Psychology Today» ամսագրում հրապարակված հետազոտությունների համաձայն՝ գեյ պոռնո դիտելիս առնանդամի գրգռվածություն նկատվում է հոմոֆոբ տղամարդկանց շրջանում, իսկ հետերոսեքսուալ տղամարդկանց շրջանում, որոնք անտարբեր են տրամադրված նույնասեռական տղամարդկանց նկատմամբ, նման բան չի նկատվում[5]։

Հայտնի կինոստուդիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Channel 1 Releasing
  • Falcon Entertainment
  • Hot House Entertainment
  • Jet Set Men
  • Jon Sparta
  • Nextdoorstudios
  • Lucas Entertainment
  • Lucas Kazan Productions
  • Raging Stallion Studios
  • Titan Media
  • Bel Ami
  • Cazzo Film
  • Boy crush
  • Cockyboys
  • Men.com
  • Helix Studios
  • SeanCody.com
  • Kink.com
  • Sketchy Sex
  • Fraternity X
  • Men at Play
  • Men Royale
  • Active Duty
  • TimTales
  • Corbin Fisher
  • Fuckermate
  • Gyus in Sweatpants
  • RealityDudes
  • Family Dick
  • Bromo


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Sex advice: Is it unusual for a straight woman in a happy marriage to enjoy watching gay porn?». The Times. 2006 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  2. Sextrends in der Porno-Szene Արխիվացված 2013-04-04 Wayback Machine(գերմ.)
  3. «Великобритания. Во время съемок гей-порно передавался ВИЧ». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  4. «Великобритания. Порно, в котором актерам передался ВИЧ, изъято из продажи». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  5. Мужчины-гомофобы возбуждаются от гей-порно Արխիվացված 2011-06-20 Wayback Machine // Gay.ru, 19.06.2011